hyք․ Երևան, Ն․ Ադոնցի 18/1, info@rayenergy.am
🔝 𝐀𝐩𝐩𝐥𝐞-ն աշխատում է 100% վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայով։ Կանաչ Էներգիայով աշխատում են ընկերության բոլոր մանրածախ խանութները, գրասենյակները, տվյալների կենտրոնները և այլ օբյեկտներ 43 երկրներում։
𝐀𝐩𝐩𝐥𝐞-ը ներկայումս ունի վերականգնվող էներգիայի 25 նախագիծ ամբողջ աշխարհում և ևս 15 նախագիծ շինարարության մեջ։ Այդ հսկա նախագծերից առանձնացրել ենք ընդամենը մի քանիսը՝
🔎 𝐀𝐩𝐩𝐥𝐞 𝐏𝐚𝐫𝐤-ը Apple-ի գլխավոր գրասենյակը Կուպերտինոյում՝ տանիքի վրա 17 Մվտ հզորությամբ արևային վահանակներով:
🔎 Ավելի քան 485 Մվտ քամու և արևային նախագծեր Չինաստանի 6 նահանգներում։
🔎 Օրեգոն նահանգի 200 Մվտ հզորությամբ հողմակայան
🔎 Ճապոնիայում Apple-ը համագործակցում է տեղական արևային Daini Denryoku ընկերության հետ՝ տանիքի վրա տեղադրելու ավելի քան 300 արևային համակարգեր, որոնք ամեն տարի կարտադրեն 18000 մեգավատտ/ժամ մաքուր էներգիա, ինչը բավարար է ավելի քան 3000 ճապոնական տների էներգիայի համար և այլն․․․
Օղակաձև այս հսկա շենքն այժմ 𝐀𝐩𝐩𝐥𝐞-ի նվիրվածության խորհրդանիշն է իր դիզայնին, կանաչ էներգիային և տեխնոլոգիայի ապագային: 🌿