hyք․ Երևան, Ն․ Ադոնցի 18/1, info@rayenergy.am

Ծառայություններ

Ray Energy-ն արևային տեխնոլոգիաների մասնագիտացված ընկերություն է և ներկայացնում է միջազգային առաջատար ապրանքանիշերից բաղկացած արևային կայաններ՝ Հայաստանում։ Մատուցում ենք մի շարք ծառայություններ՝ արևային կայանների և ջրատաքացուցիչների  նախագծում, տեղադրում և հետվաճառքային սպասարկում։
Տեղադրումից հետո իրականացնում ենք մշտական մոնիթորինգ և վերլուծություն, որի շնորհիվ երաշխավորում ենք համակարգի արդյունավետ, ապահով և երկարաժամկետ օգտագործումը։

Արևային վահանակների տեղադրում

Արևային վահանակների տեղադրում

Իրականացնում ենք արևային համակարգերի մոնտաժային/տեղադրման աշխատանքներ՝ ապահովելով արևային համակարգի անխափան և անվտանգ աշխատանքը։

Արևային ջրատաքացուցիչներ

Արևային ջրատաքացուցիչներ

Իրականացնում ենք արևային ջրատաքացուցիչների վերաբերյալ խորհրդատվություն և տեղադրում։

Անվճար խորհրդատվություն

Անվճար խորհրդատվություն

Առաջարկում ենք տեխնիկական անվճար խորհրդատվություն մեր փորձառու մասնագետների կողմից։ Տրամադրում ենք մեր հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվություն մեր ապրանքների և ծառայությունների մասին։

Երաշխիքային սպասարկում

Երաշխիքային սպասարկում

Մեր տեղադրած արևային վահանակների համար տրամադրում ենք 25 տարվա գործարանային երաշխիք, կայանի 10 տարվա երաշխիքային ապասարկում, իսկ արևային ջրատաքացուցիչների համար 5 տարվա երաշխիք

Մոնիթորինգ 24/7 ռեժիմով

Մոնիթորինգ 24/7 ռեժիմով

Մեր մասնագետները իրականացնում են մշտական մոնիթորինգ՝ պարզելու կայանի արտադրողականությունը և ապահովելու համակարգի անխափան աշխատանքը:

Անվճար չափագրում և հաշվարկ

Անվճար չափագրում և հաշվարկ

Կատարում ենք տեղանքի ուսումնասիրություն, անվճար չափագրում, նախահաշվարկ, 2D-3D մոդելավորում, արևային կայանի նախագծում և տրամադրում ենք անհրաժեշտ ամբողջական ինֆորմացիոն փաթեթ։

Մատակարարում

Մատակարարում

Շահավետ պայմաններով և կարճ ժամանակահատվածում մատակարում ենք ոլորտի հետ կապված արևային համակարգի ցանկացած բաղկացուցիչ մասեր և աքսեսուարներ։