hyք․ Երևան, Ն․ Ադոնցի 18/1, info@rayenergy.am

Բիզնեսի համար

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎՃԱՐԻ
ԶՐՈՅԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Մենք առաջարկում ենք խնայողության լավագույն լուծումները՝ կարևորելով որակը և տրամադրելով համաշխարհային ճանաչում ունեցող բարձրորակ ապրանքատեսակներ։ Բիզնեսի աշխատանքային պայմանները բարելավելու և էլեկտրական ցանցից անկախություն ստանալու համար մենք առաջարկում ենք արևային կայաններ՝ էներգիայի սպառման տարբեր մակարդակ ունեցող ձեռնարկություններին։

Շատ հաճախ կազմակերպությունները, մասնավորապես արտադրամասերը, բախվում են թե՛ թանկարժեք սարքավորումների անխափան աշխատաքնի խոչընդոտներին՝ կապված հոսանքի պարբերաբար տատանումների հետ, թե՛ պարզապես էլեկտրաէներգիայի ծախսի համար խոշոր գումար վճարելուն:

Տեղադրելով արևային կայան` Դուք ոչ միայն կզրոյացնեք հոսանքի ծախսը, այլ նաև ձեռք կբերեք հնարավորություն դառնալու մատակարար՝ վաճառելով դրական մնացորդով արտադրված էլեկտրաէներգիան այլ կազմակերպություններին կամ ՀԷՑ-ին։
Մենք ապահովում են արեւային վահանակների անխափան աշխատանքն ու արդյունավետությունը՝ տրամադրելով 25 տարվա արտադրողականության երաշխիք, ամբողջ կայանի համար՝ 12 տարվա երաշխիքային ապասարկում, իսկ արևային ջրատաքացուցիչների համար 5 տարվա երաշխիք:

Արեւային էներգիան վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր է, որը օգնում է լինել անկախ հոսանքի թանկացումներից, խնայել և վերականգնել բնությունը։ Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ կարող եք ձեռք բերել Ձեզ հարմար վճարման տարբերակներով

Կանխիկ

Ապառիկ

Լիզինգ

Հաճախորդը վճարում է ամբողջ գումարը

Մենք համագործակցում ենք Հայաստանի առաջատար բանկերի եւ վարկային
կազմակերպությունների հետ

5.000.000 դրամը գերազանցող արեւային համակարգերի համար