hyenք․ Երևան, Ն․ Ադոնցի 18/1, info@rayenergy.am

Մեր մասին

#Ray_Energy

բարձրակարգ ծառայություններ էներգետիկ ոլորտում

Ray Energy արևային տեխնոլոգիաների մասնագիտացված ընկերություն է և ներկայացնում է միջազգային առաջատար ապրանքանիշերից բաղկացած արևային կայաններ՝ Հայաստանում։ Մատուցում ենք մի շարք ծառայություններ՝ արևային կայանների և ջրատաքացուցիչների  նախագծում, տեղադրում և հետվաճառքային սպասարկում։ Տեղադրումից հետո իրականացնում ենք մշտական մոնիթորինգ և վերլուծություն, որի շնորհիվ երաշխավորում ենք համակարգի արդյունավետ, ապահով և երկարաժամկետ օգտագործումը։ 

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է՝ աշխարհն ավելի լավը դարձնել՝ համախմբելով ու ոգեշնչելով մարդկանց միանալ կանաչ մշակույթին: Մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկվածությունը և խրախուսել բոլորին` մի փոքր ավելին անել շրջակա միջավայրի և հասարակության համար:

Մեր հիմնական նպատակներն են`

 

– Արևային էներգիան դարձնել մատչելի այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի էներգետիկ անկախության զարգացմանը:
– Նպաստել մեր տնտեսության զարգացմանը և բարձրացնել բնակչության կենսամակարդակը:
– Աջակցել թե տան և թե բիզնեսի էներգետիկ խնայմանը՝ առանց խոշոր նախնական ներդրումների:
– Բնապահպանական և սոցիալական պատասխանատվությունը հասանելի դարձնել բոլորիս և միասին ստեղծել  մաքուր, անվտանգ մոլորակ ապագա սերունդների համար։
Կանաչ, առանց թունավոր արտանետումներով բնություն ունենալու նպատակը դարձնել կյանքի անբաժան մասնիկ։

Մենք առաջարկում ենք

Հետադարձ կապ

Feedback

Հարգելի հաճախորդ, հարցերի և առաջարկների դեպքում կարող եք լրացնել կցված ձևաչափը կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։

Request FREE Consultation
Please, leave us your details and
we will get back to you soon.

8121, 093 288 488
info@rayenergy.am

    Մեր գործընկերները