hyք․ Երևան, Ն․ Ադոնցի 18/1, info@rayenergy.am

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ հզորությամբ արևային կայան է ինձ անհրաժեշտ

Արևային կայանի դրվածքային հզորությունը որոշելիս հիմք է ընդունվում էլեկտրաէներգիայի միջին ամսական կամ տարեկան սպառումը:

Արևային վահանակները աշխատո՞ւմ են ցուրտ եղանակին

Իրականում ֆոտովոլտային արևային համակարգերը կլանում են արևային էներգիան թե՛ անձրևի, թե՛ ձյան տեղումների, և թե՛ առանց արև եղանակային պայմաններում։ Այստեղ պետք է հասկանալ, որ արևային վահանակը կլանում է ոչ թե արևի ջերմությունը, այլ արևի լույսը։

Ինչպե՞ս խնամել արևային վահանակները, ինչպես մաքրել դրանք կեղտից, ձնից

Ձյան շերտից արևային վահանակներն ու կոլբաները մաքրելը ցանկալի չէ, քանի որ կրկին պատվելու են ձյունով:
Եթե վահանակները կամ կոլբաները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայից կտորով:
Ուշադրություն, Չի կարելի մաքրել վահանակները արևոտ եղանակին, երբ դրանք տաք են:
Արևային վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ:

Եթե ունեմ արևային կայան, ցանցում անջատումներ լինելու դեպքում ես կունենամ հոսանք, թե՝ ոչ

Եթե դուք տեղադրել եք ցանցային արևային համակարգ, ցանցում հոսանք չլինելու դեպքում Դուք նույնպես հոսանք չեք ունենալու:

Համակարգի կառուցման համար արդյո՞ք անհրաժեշտ է կոնստրուկցիա

Արևային համակրգի մաքսիմալ արդյունավետություն ստանալու համար առանցքային նշանակություն ունի համակարգի տեխնիկապես գրագետ կառուցումը։ Եթե ձեր տանիքը չունի բարենպաստ դիրք և թեքություն, ապա մետաղական կոնստրուկցիայի կառուցումը կնպաստի մաքսիմալ արդյունք ստանալու համար։

Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ հողանցման բացակայության դեպքում

Պաշտպանիչ հողանցումն ապահովում է մարդկանց, էլեկտրական սարքավորումների և տեխնիկայի պաշտպանությունը գեր լարումներից և հոսանքներից, որոնք կարող են առաջանալ վթարների, տեխնիկայի սխալ շահագրծման և կայծակահարման ժամանակ:

Բացի վահանակներից և փոխակերպիչից, ի՞նչ այլ բաղադրիչներ են մտնում արևային համակարգի մեջ

Վահանակներից և փոխակերպիչից, բարձր որակի արևային համակարգի մաս են կազմում նաև հողանցումը և անվտանգության էլեկտրական սարքավորումները: Վերջինս իր մեջ ներառում է ԻԳԼՊ-ներ (իմպուլսային գերլարման պարպիչներ) և հաստատուն և փոփոխական հոսանքի անջատիչներ (AC/DC), ապահովիչներ և այլն:

Արևային վահանակներով տունը գեղեցիկ չէ և այն դժվար է վաճառել

Իրականում արևային վահանակների ՕԳԳ-ի բարձրացումը թույլ է տալիս ավելի քիչ մակերեսի վրա տեղադրել ավելի մեծ հզորություն։ Ամեն տարի փոփոխվում են հզորությունները, վահանակների դիզայնը, կառուցվածքը, սկսվել են արտադրվել դիզայներական այլ մոդելներ՝ սև շրջանակովթափանցիկերկկողմանի
Արևային կայանի առկայությունը նպաստում է անշարժ գույքի շուկայական գնի աճին։

Որքա՞ն արժի երկկողմանի հաշվիչը, որն անհրաժեշտ է տեղադրել "net-metering" համակարգով աշխատելու համար

Երկկողմանի միաֆազ հաշվիչը 11,000 դրամ է, եռաֆազը՝ 55,000 դրամ: Այն կարելի է ձեռք բերել ցանկացած լիցենզավորված արտադրողից:
Հաշվիչի տեղադրումից հետո ՀԷՑ ՓԲ ընկերությունը փոխհատուցում է դրա արժեքը տեղադրման օրվանից մեկ տարի անց՝ որպես էլեկտրաէներգիայի կանխավճար

Որքա՞ն տարածք է զբաղեցնում 1կՎտ ֆվ կայանը

Միջինում այն զբաղեցնում է 5-7 մ2: Մեծ կայանների դեպքում վահանակների շարքերի մեջ նախատեսվում է նաև որոշակի հեռավորություն, որը ևս պետք է հաշվի առնել տարածք ընտրելիս:

Ապառիկով կարո՞ղ ենք ձեռք բերել արևային կայան

Իհարկե կարող եք, մենք համագործակցում ենք ՀՀ բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ (փաստացի տոկոսադրույքը տարեկան 10-11%):
Շնորհիվ բանկային արտոնյալ պայմանների, ապառիկ կամ լիզինգային տարբերակով ձեռք բերելիս ամսական վճարման չափը գրեթե համապատասխանում է էլեկտրաէներգիայի ամսական սպառման վճարին: Եվ այսպիսով սպառողների համար հավելյալ ֆինանսական բեռ չի ավելանում, որն էլ ևս մեկ խրախուսող գործիք է արևային էներգիային անցնելու համար:
Բացի այդ, արևային համակարգի ձեռքբերումը  կրկնակի ֆինանսական բեռ չի առաջացնում: Դուք դադարելու եք վճարել էլեկտրաէներգիայի սպառման դիմաց, փոխարենը այդ գումարը ուղելու եք Ձեր կայանի ապառիկի մարմանը: 

Ի՞նչպես եմ հետևելու կայանի արտադրության թվերին

Հատուկ ծրագրի միջոցով կկարողանաք մոնիթորինգ իրականացնել` հետևելով կայանի օրական, ամսական կամ տարեկան արտադրությանը։

Ինչու՞ է, որ 3 կՎտ-անոց էլեկտրակայանը միշտ չէ, որ արտադրում է 3 կՎտ*ժ էլեկտրաէներգիա

Հայաստանում 1 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը տարեկան գումարային հաշվով արտադրում է 1500-1700 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, իսկ թե տվյալ պահին որքան կՎտ*ժ կարտադրի, կախված է մի շարք գործոններից՝ արևի հորիզոնի նկատմամբ կազմած անկյունից, ամպամածությունից և այլն։ Ամեն պահի արևային կայանի արտադրությունը կարող է փոխվել, և դուք գրեթե երբեք չեք տեսնի նույն թիվը փոխակերպչի էկրանին։ Հետևաբար, 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը ամենևին պարտադիր չէ, որ արտադրի 3 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, այն էլ ցանկացած պահի։

Տրամադրո՞ւմ եք երաշխիքներ

Ամբողջ րևային կայանի համար, մենք տրամադրում ենք 10 ՏԱՐԻ անվճար սպասարկման երաշխիք, ինչպես նաև 25-30 ՏԱՐԻ՝ արտադրողականության երաշխիք։

Why Us?