Արևային կայանի դրվածքային հզորությունը որոշելիս հիմք է ընդունվում էլեկտրաէներգիայի միջին ամսական կամ տարեկան սպառումը:
Իրականում ֆոտովոլտային արևային համակարգերը կլանում են արևային էներգիան թե՛ անձրևի, թե՛ ձյան տեղումների, և թե՛ առանց արև եղանակային պայմաններում։ Այստեղ պետք է հասկանալ, որ արևային վահանակը կլանում է ոչ թե արևի ջերմությունը, այլ արևի լույսը։
Ձյան շերտից արևային վահանակներն ու կոլբաները մաքրելը ցանկալի չէ, քանի որ կրկին պատվելու են ձյունով:
Եթե վահանակները կամ կոլբաները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայից կտորով:
Ուշադրություն, Չի կարելի մաքրել վահանակները արևոտ եղանակին, երբ դրանք տաք են:
Արևային վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ:
Եթե դուք տեղադրել եք ցանցային արևային համակարգ, ցանցում հոսանք չլինելու դեպքում Դուք նույնպես հոսանք չեք ունենալու:
Արևային համակրգի մաքսիմալ արդյունավետություն ստանալու համար առանցքային նշանակություն ունի համակարգի տեխնիկապես գրագետ կառուցումը։ Եթե ձեր տանիքը չունի բարենպաստ դիրք և թեքություն, ապա մետաղական կոնստրուկցիայի կառուցումը կնպաստի մաքսիմալ արդյունք ստանալու համար։
Պաշտպանիչ հողանցումն ապահովում է մարդկանց, էլեկտրական սարքավորումների և տեխնիկայի պաշտպանությունը գեր լարումներից և հոսանքներից, որոնք կարող են առաջանալ վթարների, տեխնիկայի սխալ շահագրծման և կայծակահարման ժամանակ:
Վահանակներից և փոխակերպիչից, բարձր որակի արևային համակարգի մաս են կազմում նաև հողանցումը և անվտանգության էլեկտրական սարքավորումները: Վերջինս իր մեջ ներառում է ԻԳԼՊ-ներ (իմպուլսային գերլարման պարպիչներ) և հաստատուն և փոփոխական հոսանքի անջատիչներ (AC/DC), ապահովիչներ և այլն:
Իրականում արևային վահանակների ՕԳԳ-ի բարձրացումը թույլ է տալիս ավելի քիչ մակերեսի վրա տեղադրել ավելի մեծ հզորություն։ Ամեն տարի փոփոխվում են հզորությունները, վահանակների դիզայնը, կառուցվածքը, սկսվել են արտադրվել դիզայներական այլ մոդելներ՝ սև շրջանակով, թափանցիկ, երկկողմանի
Արևային կայանի առկայությունը նպաստում է անշարժ գույքի շուկայական գնի աճին։
Երկկողմանի միաֆազ հաշվիչը 11,000 դրամ է, եռաֆազը՝ 55,000 դրամ: Այն կարելի է ձեռք բերել ցանկացած լիցենզավորված արտադրողից:
Հաշվիչի տեղադրումից հետո ՀԷՑ ՓԲ ընկերությունը փոխհատուցում է դրա արժեքը տեղադրման օրվանից մեկ տարի անց՝ որպես էլեկտրաէներգիայի կանխավճար
Միջինում այն զբաղեցնում է 5-7 մ2: Մեծ կայանների դեպքում վահանակների շարքերի մեջ նախատեսվում է նաև որոշակի հեռավորություն, որը ևս պետք է հաշվի առնել տարածք ընտրելիս:
Իհարկե կարող եք, մենք համագործակցում ենք ՀՀ բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ (փաստացի տոկոսադրույքը տարեկան 10-11%):
Շնորհիվ բանկային արտոնյալ պայմանների, ապառիկ կամ լիզինգային տարբերակով ձեռք բերելիս ամսական վճարման չափը գրեթե համապատասխանում է էլեկտրաէներգիայի ամսական սպառման վճարին: Եվ այսպիսով սպառողների համար հավելյալ ֆինանսական բեռ չի ավելանում, որն էլ ևս մեկ խրախուսող գործիք է արևային էներգիային անցնելու համար:
Բացի այդ, արևային համակարգի ձեռքբերումը կրկնակի ֆինանսական բեռ չի առաջացնում: Դուք դադարելու եք վճարել էլեկտրաէներգիայի սպառման դիմաց, փոխարենը այդ գումարը ուղելու եք Ձեր կայանի ապառիկի մարմանը:
Հատուկ ծրագրի միջոցով կկարողանաք մոնիթորինգ իրականացնել` հետևելով կայանի օրական, ամսական կամ տարեկան արտադրությանը։
Հայաստանում 1 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը տարեկան գումարային հաշվով արտադրում է 1500-1700 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, իսկ թե տվյալ պահին որքան կՎտ*ժ կարտադրի, կախված է մի շարք գործոններից՝ արևի հորիզոնի նկատմամբ կազմած անկյունից, ամպամածությունից և այլն։ Ամեն պահի արևային կայանի արտադրությունը կարող է փոխվել, և դուք գրեթե երբեք չեք տեսնի նույն թիվը փոխակերպչի էկրանին։ Հետևաբար, 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը ամենևին պարտադիր չէ, որ արտադրի 3 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, այն էլ ցանկացած պահի։
Ամբողջ րևային կայանի համար, մենք տրամադրում ենք 10 ՏԱՐԻ անվճար սպասարկման երաշխիք, ինչպես նաև 25-30 ՏԱՐԻ՝ արտադրողականության երաշխիք։