Նավերի վրա արևային էներգիայի օգտագործման տեխնոլոգիան նորություն չէ։ Արևային էներգիայով աշխատող առաջին մարդատար լաստանավերը կառուցվել են դեռևս 1995 թվ-ին Շվեյցարիայում։
Ամենամեծ արևային էկո-նավը Turanor_Planet_Solar-ն է, որն ունի 30 մետր երկարություն, 15 մետր լայնություն, 38.000 արևային ֆոտովոլտային բջիջներ, 809 արևային վահանակներ։
Նավի արժեքը կազմում է 26 մլն դոլար։ Այս նավը կարող է տեղավորել մինչև 50 մարդ։
Ընդհանուր առմամբ, արևային մարտկոցներով էկո-նավերի կառուցման ոլորտում առաջատարներն են Եվրոպայում՝ Գերմանիան և Ֆրանսիան, Ասիայում՝ Ճապոնիան և Ավստրալիայի երկրները։