enք․ Երևան, Ն․ Ադոնցի 18/1, info@rayenergy.am

Ջրատաքացուցիչների տեղադրում

Արևային ջրատաքացուցիչներ

Օգտագործելով արևային էներգիան արևային ջրատաքացուցիչները ապահովում են մշտական տաք ջուր, զգալիորեն նվազեցնելով և անգամ զրոյացնելով ջրի տաքացման ծախսերը։

Արևային ջրատաքացուցիչները օգտագործում են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլ նաև մեզ համար աննկատ լույսը։ Այդ գործոնների շնորհիվ անկախ օդի ջերմաստիճանից ապահովվում է արևային էներգիայի կլանման լայն սպեկտր, ապահովելով տաք ջրամատակարարումը։

 

Ջրատաքացուցիչները բաղկացած են վակումային խողովակներից և ջրի բակից: Ջրատաքացուցիչի աշխատանքի հիմնական մասը ապահովում են վակումայի խողովակները՝ սառը ջուրը լցվում է խողովակների մեջ, որոնք արևի ուղիղ ճառագայթներով տաքացնում են ջուրը, հասցնելով այն մինչև եռման աստիճանի։ 

Արևային ջրատաքացուցիչները հնարավոր Է տեղադրել ոչ միայն սեփական տներում, այլ նաև բնակելի շենքերում, առևտրային կենտրոններում, դպրոցներում և այլ վայրերում։
Ջրատաքացուցիչների տեղադրումը հնարավոր է իրականացնել ինչպես տանիքին, այնպես էլ պատին կամ պարզապես գետնին։

 

Մենք տրամադրում ենք 5 տարվա երաշխիք ջրատաքացման համակարգերի համար

Մեր ջրատաքացուցիչները կապահովեն ԱՆՎՃԱՐ տաք ջուր ամենապարզ եղանակով՝ արևի էներգիայով։

Տանը բնակվող անձանց թիվ

Ծավալ

Մինչև 4 անձ

200 լիտր

4-5 անձ

250 լիտր

6-7 անձ

300 լիտր

8-9 անձ

360 լիտր

10-11 անձ

400 լիտր